Home Հասարակություն Apple-ը iPad- ի նոր մոդելներ է ներկայացրել

Apple-ը iPad- ի նոր մոդելներ է ներկայացրել

Apple ընկերությունն ազդարարել է իր առավել մատչելի iPad-ի նոր տարբերակի մասին, որն այժմ կոչվում է 8-րդ սերնդի iPad:

Այն ունի ավելի արագ A12 չիպ եւ լրացուցիչ ամուր պատյան՝ դպրոցների համար: Գաջեթը նախկինի պես աշխատում է Apple Pencil-ով: Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը նշել է, որ վերջին 10 տարվա ընթացքում Apple-ը վաճառել է 500 միլիոն պլանշետ:

Նոր մոդելի արժեքը 329 դոլար է, իսկ դպրոցականների համար՝ 299 դոլար:

Apple-ը նաեւ թարմացրել է iPad Air-ը ծայրից ծայր էկրանով եւ մատնահետքի սենսորով:

Նոր iPad Air-ը հասանելի կլինի հինգ տարբեր գույներով եւ առանձնանում է նոր դիզայնով` ավելի փոքր եզրեր եւ էկրան, որը տարածվում է ծայրից ծայր: Մոդելը հասանելի է տարբեր գույներով` վարդագույն ոսկի, արծաթ, բաց մոխրագույն, կանաչ եւ կապույտ:

Պլանշետի սնուցման կոճակի մեջ տեղադրված է «նոր սերնդի» Touch ID: Apple-ն ասում է, որ iPad Air-ը կաշխատի A14 պրոցեսորով, որը 40%-ով ավելի արագ է, քան նախորդը: Սա առաջին անգամներից է, երբ Apple-ի ամենահզոր պրոցեսորը iPad-ի վրա տեղադրվել է ավելի շուտ, քան iPhone-ի վրա: Այն լիցքավորվում է USB-C-ի միջոցով, այլ ոչ թե Apple Lightning ֆիրմային լիցքավորող սարքով: IPad Air-ի գինը 599 դոլար է։