Home Հասարակություն «Սիրուն». Դիանա Տոռեսը՝ խորը լանջաբացվածքով հագուստով

«Սիրուն». Դիանա Տոռեսը՝ խորը լանջաբացվածքով հագուստով

Դերասանուհի Դիանա Տոռեսը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Դիանան սեւ հագուստ է կրում, որն առանձնանում է խորը լանջաբացվածքով։ Դերասանուհին հավաքել է մազերն, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել է գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու շտապել հաճոյախոսություններ անել նրան. «Սիրուն»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Դիանան կրում էր մանուշակագույն բիկինի։ Նա արձակել էր վարսերը, իսկ կերպարը համադրել արեւային մեծ ակնոցի հետ։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել նրան։