Home Միջազգային Ռուս միլիարդատեր Յուրի Միլները կֆինանսավորի Վեներայի ամպերում կյանքի որոնումները

Ռուս միլիարդատեր Յուրի Միլները կֆինանսավորի Վեներայի ամպերում կյանքի որոնումները

Ռուս միլիարդատեր Յուրի Միլների հիմնադրած Breakthrough Initiatives հիմնադրամը  կֆինանսավորի Վեներայի ամպերում կյանքի որոնումները, գրում է Forbes-ը:

Գիտնականների խումբը կուսումնասիրի մոլորակի վրա կյանքի գոյության հնարավորությունները եւ եթե դրա գոյության օգտին համոզիչ ապացույցներ ներկայացվեն, ապա կվերլուծվեն հնարավոր հետազոտական առաքելության պարտահրավերները:

Թիմում կներառվեն ֆիզիկոսներ, աստղագետներ, աստղակենսաբաններ, քիմիկոսներ եւ ինժեներներ:

«Երկրի սահմաններից դուրս կյանքի նշաններ հայտնաբերելն իսկապես կարեւոր է: Եվ եթե Վեներայում կյանքի առկայության հնարավորություն գոյություն ունի, ապա հետազոտությունների անցկացումը մեր քաղաքակրթության համար առաջնահերթություններից է»,-ասել է Միլները: