Home Հասարակություն Ուսուցիչների շրջանում կորոնավիրուսի վարակակիրները 1 տոկոս են կազմում

Ուսուցիչների շրջանում կորոնավիրուսի վարակակիրները 1 տոկոս են կազմում

Այս պահին աշակերտների՝ դիմակներ կրելու հանգամանքով պայմանավորված, ԿԳՄՍ նախարարի խոսքով, լուրջ դժգոհություններ չեն ստացվել: Նա նաև նշեց, որ սեպտեմբերի 10-ի դրությամբ 6000 թեստավորման արդյունք կա: Վարակվածների թիվը շուրջ 1 տոկոս է:

Հարությունյանը տեղեկացրեց, որ թեստավորվել են բոլոր ուսուցիչները, այլ հաստիքներ զբաղեցնողները ևս թեստավորվում են. «Ուզում եմ հստակ ֆիքսենք, որ ուսուցիչների թեստավորումը կանխարգելիչ նպատակ ունի: Այս օղակը կարևոր է, և ընդհանուր կրթական գործընթացի շարունակականությունն է կարևոր, դրա համար առաջնահերթ ուսուցիչներն են թեստավորվում»:

Իսկ թե դիմակ կրելով պայմանավորված քանի՞ առաջին դասարանցի դպրոց չգնաց՝ նախարարը դժվարացավ պատասխանել: