Home Հասարակություն Կորոնավիրուսով վարակման 257 նոր դեպք մեկ օրում. մահացել է 3 մարդ

Կորոնավիրուսով վարակման 257 նոր դեպք մեկ օրում. մահացել է 3 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 257 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46376 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 247839, վերջին մեկ օրում` 4135 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 3101 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 126-ով: