Home Հասարակություն Խաղողագործների խնդիրը ոչ միայն տնտեսական ու սոցիալական հարթությունում է, այլև մարդու իրավունքների....

Խաղողագործների խնդիրը ոչ միայն տնտեսական ու սոցիալական հարթությունում է, այլև մարդու իրավունքների. Ռուբեն Մելիքյան

Արարատի մարզում շարունակվում է խաղողագործների խաղաղ բողոքի գործողությունը: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Facebook-ի իր էջում գրել է, որ խաղողագործների խնդիրը ոչ միայն տնտեսական ու սոցիալական հարթությունում է, այլև մարդու իրավունքների։

«Միայն մի ասպեկտ նշեմ. այստեղ գործ ունենք սեփականության իրավունքի և դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող «օրինական ակնկալիքի» հետ։ Իսկ խաղողագործների «օրինական ակնկալիքի» առաջնային պատասխանատուն հենց պետությունն է՝ ո՛չ մթերող (եթե չկա պայմանագիր) և ո՛չ էլ արտադրող ու իրացնող ընկերությունները», – նշել է նա:

Մելիքյանն ընդգծել է, որ «Իրավական ուղին» կիրականացնի խնդրի մանրամասն ուսումնասիրություն՝ հենց իրավապաշտպանական ասպեկտով։

«Պետության անգործության և անգործունակության պատճառով գյուղացին չպետք է տուժի», – գրել է Մելիքյանը:

facebook sharing button
twitter sharing button