Home Միջազգային Իրանը մտահոգություն է հայտնել Սաուդյան Արաբիայի ոչ թափանցիկ միջուկային գործունեության կապակցությամբ

Իրանը մտահոգություն է հայտնել Սաուդյան Արաբիայի ոչ թափանցիկ միջուկային գործունեության կապակցությամբ

Իրանը մտահոգություն է հայտնել Սաուդյան Արաբիայի «ոչ թափանցիկ» միջուկային գործունեության կապակցությամբ: Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մոհսեն Բահարվանդը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ, փոխանցում է Mehr-ը:

Բահարվանդը ՄԱԳԱՏԷ-ին հորդորել է հետաքննել Սաուդյան Արաբիայի գաղտնի միջուկային գործունեությունը` հայտարարելով, որ գործակալությունը պետք է նաեւ ստուգումներ անցկացնի այլ երկրների միջուկային ծրագրերի մասով:

Հանդիպման ընթացքում Բահարվանդը եւ Գրոսին քննարկել են նաեւ փոխգործակցության ուղիները: Իրանցի դիվանագետը շեշտել է փոխադարձ համագործակցությունը պաշտպանելու եւ «որեւէ երրորդ կողմին այդ հարաբերությունների վրա ազդել թույլ չտալու անհրաժեշտությունը»: