Home Միջազգային YouTube-ը գործարկում է կարճ տեսանյութերի Shorts ծառայությունը

YouTube-ը գործարկում է կարճ տեսանյութերի Shorts ծառայությունը

YouTube-ը գործարկում է կարճ տեսանյութերի նոր ծառայություն, որը կոչվում է Shorts, այն հասանելի է տեսանյութերի փոխանակման նրա հարթակի միջոցով:

YouTube-ը նախ կփորձարկի այս գործառույթը Հնդկաստանում, իսկ առաջիկա ամիսներին կտարածի այլ երկրներում:

YouTube-ի նոր արտադրանքը, որը կմրցակցի Reels-ի եւ TikTok-ի հետ, թույլ կտա օգտատերերին նկարահանել կարճ տեսանյութեր, այնուհետեւ ավելացնել հատուկ էֆեկտներ եւ երաժշտական գրադարանից վերցված սաունդթրեքներ: