Home Միջազգային Պակիստանի վարչապետն առաջարկում է ամորձատել բռնարարներին

Պակիստանի վարչապետն առաջարկում է ամորձատել բռնարարներին

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը կցանկանար, որ բռնաբարողները հրապարակավ մահապատժի կամ քիմիական ամորձատման ենթարկվեին: Այս մասին նա ասել է՝ մեկնաբանելով անցյալ շաբաթ մայրուղում մի կնոջ խմբակային բռնաբարությունը, որն իրարանցում է առաջացրել հարավասիական երկրում, հայտնում է Reuters-ը:

Անցյալ շաբաթ երկու երեխաների մայրը, որը մեքենայով անցնելիս է եղել Լահորի մերձակայքում գտնվող մայրուղով, դուրս է բերվել մեքենայից եւ զենքի սպառնալիքով բռնաբարվել է երկու տղամարդու կողմից, որոնցից մեկին ոստիկանությունը ձերբակալել է երկուշաբթի:

Խանն ասել է, թե կարծում է, որ հանցագործները պետք է հրապարակային կախաղան հանվեն, սակայն հավելել է, որ պաշտոնատար անձինք իրեն ասել են, թե նման արարքը կարող է վտանգել ԵՄ-ի կողմից Պակիստանին տրված արտոնյալ առեւտրային կարգավիճակը:

Նա նշել է, որ փոխարենը քննարկում է քիմիական ամորձատման տարբերակը:

Այս ցնցող միջադեպը համաժողովրդական բողոքի ալիք է բարձրացրել, եւ Պակիստանում պաշտոնյաների հրաժարականի ու բռնաբարողներին հրապարակային կախաղան հանելու կոչեր են հնչում։