Home Միջազգային Չինաստանը Covid-19-ի դեմ զանգվածային պատվաստումների կարիք չի ունենա

Չինաստանը Covid-19-ի դեմ զանգվածային պատվաստումների կարիք չի ունենա

Չինաստանը Covid-19-ի դեմ զանգվածային պատվաստումների կարիք չի ունենա, եւ իշխանությունները առաջին հերթին ուշադրություն կդարձնեն առաջնագծում աշխատողներին ու բարձր ռիսկային խմբերի բնակչությանը: Այս մասին հայտարարել է Չինաստանի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տնօրեն Գաո Ֆուն, հայտնում է China News Service-ը:

«Ուհանում Covid-19-ի հարվածի առաջին ալիքից հետո Չինաստանը Covid-19-ի մի քանի բռնկումներ է ունեցել»,- ասել է նա:

Գաո Ֆուն այս կարճաժամկետ բռնկումներն անվանել է Չինաստանում զսպման արդյունավետ միջոցառումների ապացույց: «Փաստերն ապացուցեցին, որ մենք ունենք մի քանի կախարդական գործիքներ՝ համաճարակի դեմ պայքարելու համար»,- ասել է նա:

Նրա խոսքերով՝ հնարավոր պատվաստանյութի դեպքում առաջնությունը կտրվի առաջնագծում գտնվողներին` բուժաշխատողներին, արտերկրում վիրուսի տարածման վայրերում աշխատող Չինաստանի քաղաքացիներին, եւ նրանց, ովքեր աշխատում են բարձր ռիսկային վայրերում, ինչպիսիք են ռեստորանները, դպրոցները կամ մաքրության ծառայությունները: