Home Միջազգային Ճապոնիայում Սինձո Աբեի հրաժարականի կապակցությամբ մանձյու բուլկիների շարք են թողարկել

Ճապոնիայում Սինձո Աբեի հրաժարականի կապակցությամբ մանձյու բուլկիների շարք են թողարկել

Ճապոնիայում Սինձո Աբեի հրաժարականի կապակցությամբ մանձյու բուլկիների շարք են թողարկել: Քաղցրավենիքը կարելի է գնել մայրաքաղաքի խանութներում սահմանափակ քանակով,հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Շնորհակալություն, Սին-տյան» (Սինձո անունից) գրությամբ տուփի վրա պատկերված է Աբեն եւ նրա մոտ դաշնակիցները Լիբերալ-դեմոկրտական կուսակցությունից: Տուփի վրա պատկերված է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Կարմիր փողկապով ԱՄՆ նախագահը բղավում է անգլերենով. «Ցտեսությու՜ն»:

12 ոչ մեծ կլոր բուլկիներով տուփն արժե 700 իեն (մոտ 6,5 դոլար):

Ընդհանուր առմամբ թողարկվել է 30 հատ մանձյու:

Օգոստոսի 28-ին Աբեն հայտնել է հրաժարականի մասին խոցային կոլիտի սրման պատճառով: