Home Միջազգային Facebook-ը կօգնի ամերիկացիներին պատրաստվել փոստով քվեարկությանը

Facebook-ը կօգնի ամերիկացիներին պատրաստվել փոստով քվեարկությանը

Facebook-ը կօգնի ամերիկացիներին պատրաստվել ԱՄՆ նախագահական ընտրություններին փոստով քվեարկությանը՝ պոտենցիալ ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակում:

«Սոցցանցը մտադիր է ուսումնական ծրագիր թողարկել, որպեսզի մարդկանց նախապատրաստի: Դրա համար կպահանջվեն օրեր կամ շաբաթներ»,- New York Times-ի հետ զրույցում ասել է գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը:

Սոցցանցը մտադիր է նաեւ նոր կանոններ մտցնել՝ կապված հաղթանակի կամ ընտրությունների այլ արդյունքների հրապարակման հետ:

Տասնյակ նահանգներ ընդլայնել են փոստով քվեարկության հասանելիությունը, քանի որ կորոնավիրուսը շարունակում է տարածվել ԱՄՆ-ում: ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերին: