Home Միջազգային Փարիզում սկսվել են Նոտր Դամի երգեհոնի վերականգնողական աշխատանքները

Փարիզում սկսվել են Նոտր Դամի երգեհոնի վերականգնողական աշխատանքները

Փարիզում սկսվել են Նոտր Դամի երգեհոնի վերականգնողական աշխատանքները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Europe 1»-ին: Տաճարը տուժել էր մեկ տարի առաջ տեղի ունեցած հրդեհից:

«Աշխատանքները կավարտվեն 2024 թվականի ապրիլին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երգեհոնը «տաճարի ձայննն էր 1733 թվականից»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով՝ տաճարը կվերականգնվի 5 տարում: Չնայած շատ փորձագետներ ասում են, որ վերականգնումը կարող է տեւել մինչեւ 15 տարի: