Home Քաղաքականություն Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ

Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին հայտնել է Ռոբերտ Նազարյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանը:

«Որոշման արդյունքը դրական եմ գնահատում, դեռ չեմ ծանոթացել որոշման բովանդակությանը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)։