Home Հասարակություն Փաստեր կան, որ պարետատուն ինֆոն ոտքով են հասցնում․ Սրբուհի Գրիգորյան

Փաստեր կան, որ պարետատուն ինֆոն ոտքով են հասցնում․ Սրբուհի Գրիգորյան

Չգիտեմ՝ պարետատուն ինֆորմացիան ինչով ա հասնում, բայց փաստեր կան, որ ոնց որ ոտքով են ինֆոն հասցնում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրե է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:

Չգիտեմ՝ պարետատուն ինֆորմացիան ինչով ա հասնում, բայց փաստեր կան, որ ոնց որ ոտքով են ինֆոն հասցնում։

Դուբայից Երևան ժամանած մեր քաղաքացիները տեղեկացնում են, որ ժամանելուց հետո ասում են, որ իրենց մասին տեղեկատվությունը փոխանցվել է պարետատուն և կապ կլինի, որպեսզի իրենց հետագա քայլերն իմանան։

Մարդիկ օրերով սպասում են, ձայն չկա։ Զանգում են պարետատուն, հարցնում՝ ինչ պիտի անեն, ասում են՝ չկա իրենց մասին ոչ մի ինֆո, ինչ ուզում են, թող անեն։

Նույն չվերթի մեկ այլ ուղևորի զանգում են ժամանելուց 8 օր հետո և ուզում են հետը խոսել, պարզվում է՝ ուղևորը փոքր երեխա է, չի կարողանում խոսել։

Լավ, հնարավոր չի՞ այս դարում օպերստիվ ինֆորմացիա փոխանցել, որ վարակը չտարածվի, մեր քաղաքացիներն էլ անորոշության մեջ չլինեն…»