Home Քաղաքականություն Ոստիկաններին դարձրել ես ժողովրդի թշնամին, մինչև ու՞ր. Գեւորգ Պետրոսյան

Ոստիկաններին դարձրել ես ժողովրդի թշնամին, մինչև ու՞ր. Գեւորգ Պետրոսյան

Փաշինյա՜ն, երբ իշխանության գալու համար քեզ պետք էր հպարտ քաղաքացին, հայտարարում էիր, որ ժողովուրդը պետք է հրապարակից կառավարի երկիրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Պարզ հարց Նիկոլ Փաշինյանին

Փաշինյա՜ն, երբ իշխանության գալու համար քեզ պետք էր հպարտ քաղաքացին, հայտարարում էիր, որ ժողովուրդը պետք է հրապարակից կառավարի երկիրը:

Համարենք, թե Ամուլսարը տվյալ դեպքում հրապարակն է, որտեղ հավաքված հպարտ քաղաքացիները միանգամայն արդարացիորեն պահանջում են դադարեցնել Ամուլսարի շահագործման գործընթացը:

Հը, բա ինչու՞ չես կատարում ժողովրդի պահանջը…

Ոստիկաններին դարձրել ես ժողովրդի թշնամին, մինչև ու՞ր…

Խաբեցի՞ր…

էէէէէէ, հլը ու՞ր ես…»: