Home Հասարակություն Ի՞նչ է բարձր ինտելեկտը․ գիտնականները նուրբ սահման են գծել շնորհալիության եւ հոգեկան...

Ի՞նչ է բարձր ինտելեկտը․ գիտնականները նուրբ սահման են գծել շնորհալիության եւ հոգեկան խանգարումների միջեւ

Բարձր ինտելեկտը համարվում է բարձրագույն նյարդային գործունեության արտակարգ առանձնահատկություն՝ դրան բնորոշ են այնպիսի առավելություններ, ինչպիսիք են արագ մտածողությունը, բարդ բանականությունը, ինչպես նաեւ այն բանի գիտակցումը, ինչը ուրիշների համար անտեսանելի է: Գիտնականները նշել են խելացի տղամարդկանց եւ կանանց հիմնական հատկությունները, գրում է Planet Today-ը:

Բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ հակված են մտածելու ոչ սովորական եւ դժվարամատչելի բաների մասին: Սա զարգացած միտք ունեցող մարդկանց հիմնական հատկանիշներից է` մտածել մի բանի մասին, որը դուրս է սովորական առօրյա կյանքի սահմաններից: Այդ պատճառով նրանց համար դժվար է ընդհանուր լեզու գտնել ավելի «երկրային» մարդկանց հետ, որոնց հետաքրքրությունները հիմնականում ամենօրյա հարթության մեջ են:

Բրիտանական Նյուքասլի համալսարանի հետազոտողները ասում են, որ բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ մյուսներից ավելի հաճախ են տհաճ հնչյունների նկատմամբ բարձր զգայունություն՝ մեզոֆոնիա, ցուցաբերում: Ենթադրվում է, որ դա պայմանավորված է նրանց ուղեղի ավելի մեծ էլեկտրական ակտիվությամբ:

Մտավոր տաղանդ ունեցող մարդիկ հակված են հոգեկան խանգարումների: Օրինակ՝ երկբեւեռ խանգարման: Գիտնականները կարծում են, որ հանճարեղությունը կարող է դիտվել նաեւ որպես ուղեղի անոմալ զարգացում, ուստի տաղանդի եւ հոգեկան խանգարումների միջեւ կա շատ նուրբ սահման:

Ինտելեկտուալների համար բեռ է նաեւ միայնակությունը: Քչերը կարող են հասկանալ եւ ընդունել զարգացած ինտելեկտով մարդու բոլոր առանձնահատկությունները, ուստի շնորհ ունեցող մարդիկ հազվադեպ են զգալի թվով ընկերներ ունենում: Ի դեպ, միայնությունը նրանց հարվածում է ավելի քիչ, քան մյուսներին, որովհետեւ արտառոց ունակություններ ունեցող մարդը միշտ էլ անելիք եւ մտածելու բան է ունենում։