Home Միջազգային Ֆրանսիայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կան տուժածներ

Ֆրանսիայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կան տուժածներ

Ֆրանսիայի արեւելքում Վենզել կոմունայում բարի դիմաց մարդկանց բազմությանը վրաերթի ենթարկելու հետեւանքով տուժել է 13 մարդ: Այս մասին այսօր հայտնել է Սաոնա եւ Լուարա դեպարտամենտի պրեֆեկտուրան:

«Բժիշկները հետազոտել են 16 մարդու, նրանցից 12-ի մոտ հայտնաբերվել են թեթեւ վնասվածքներ, երեքը շոկի վիճակում են: Եվս մեկ երիտասարդ աղջիկ ոտքի ծանր վնավածք է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ:

Իշխանությունների տեղեկություններով՝ պատահարը տեղի է ունեցել կոսգիշերին մոտ: Բարի մի քանի հաճախորդների միջեւ վիճաբանությունից հետո «ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հաստատության առջեւ եղած մարդկանց»: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են վարորդին, որը հարբած էր: Վիճաբանության պատճառը չի հստակեցվում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Le Journal de Saône et Loire տարածաշրջանային պարբերականի տեղեկություններով՝ ղեկին եղած 20-ամյա տղան հաստատությունից դուրս է եկել 3 այլ մարդկանց հետ միասին եւ պատրաստվել է հեռանալ: Երբ մի քանի մարդ թակել են իր մեքենայի թափքին, նա կտրուկ հետ է ընթացել՝ հարվածելով կողքին եղած մարդկանց, որից հետո չնայած նրան կայանատեղիից դուրս գալ թույլ չտալու վկաների փորձերին, նա դեպքի վայրից փախուստի է դիմել: Ոստիկանները նրան ձերբակալել են բարից մի քանի կիլոմետր հեռավորությամբ ճանապարհին: