Home Միջազգային Անչափահաս ամերիկացուն առաջադրվել է Բայդենի, Օբամայի եւ Մասկի ակաունտների կոտրելը կազմակերպելու մեղադրանք

Անչափահաս ամերիկացուն առաջադրվել է Բայդենի, Օբամայի եւ Մասկի ակաունտների կոտրելը կազմակերպելու մեղադրանք

Երեք մարդու առաջադրվել են Twitter-ի վրա զանգվածային հաքերային հարձակման մեղադրանքներ, որի հետեւանքով կոտրվել են երեք հայտնի օգտատերերի՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի եւ հանրահայտ գյուտարար-միլիարդատեր Իլոն Մասկի ակաունտները, հայտնում է CNN-ը:

Նշվում է, որ չարագործները հայտնիների էջերն օգտագործել են բիթքոինով խարդախություն կատարելու համար:

Կասկածյալները կալանավորված են:

Սան Ֆրանցիսկոյում ՀԴԲ ներկայացուցիչ Սանջայ Վիրմանիի խոսքով՝ այս կալանավորումները ընդամենը սկիզբն են: Հետաքննությունը արունակվում է այս հանցագործություններին մասնակցած մյուս հնարավոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ: