Home Քաղաքականություն Պարետը չի ընդունել պատգամավոր Հայկ Սարգսյանի ապօրինի բիզնեսը դադարեցնելու որոշում․ Արսեն Բաբայան

Պարետը չի ընդունել պատգամավոր Հայկ Սարգսյանի ապօրինի բիզնեսը դադարեցնելու որոշում․ Արսեն Բաբայան

Հիշո՞ւմ եք, որ իշխանության քարոզիչամեքենան հայտնեց, թե պարետի որոշմամբ 14 օրով դադարեցվել է Սեւանի White Shorja լողափի գործունեությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Պարզվում է սա իշխանության հերթական ստախոսությունն էր։

Երեք օր է արդեն ամեն օր ուսումնասիրում եմ պարետի բոլոր որոշումները եւ գիտե՞ք, թե ինչ է պարզվել։ Պարզվել է, որ պարետը չի ընդունել այդպիսի որեւէ որոշում, հետեւաբար իշխանությունը հերթական անգամ ստեց ու չդադարեցրեց իր հովանավորյալ պատգամավոր Հայկ Սարգսյանի ապօրինի բիզնեսը։

Ի դեպ, իսկ ինչպե՞ս պետք է դադարեցնել գործունեությունը, երբ այդ ձեռնարկատիրական գործունեությունն իրականցվում է առանց որեւէ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ։ Օրեր առաջ եմ ասել, որ White Shorja լողափը Հայկն աշխատացնում է առանց որեւէ հարկ վճարելու։

Խնդրեմ, ինքներդ ուսումնասիրեք պարետի որոշումները եւ անձամբ համոզվեք, որ այս իշխանությունը ստի թագավորություն է։

Սրանով ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հովանավորում իր թիմակցի ապօրինի գործունեությունը»։