Home Հասարակություն Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք, մահացել է 13...

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք, մահացել է 13 մարդ

Հայաստանում հուլիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 38 550 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 354-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 28 997 (+631) մարդ, այս պահին բուժվում է  8587 (-290):

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 966 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 738 (+10), այլ պատճառներով՝ 228 (+3):

Մեկ օրում մահացել է 13 մարդ: