Home Հասարակություն ԱԱԾ կանչվել էի մի անհեթեթ գործի շրջանակներում, որևէ կարգավիճակ չունեմ. Արթուր Վանեցյան

ԱԱԾ կանչվել էի մի անհեթեթ գործի շրջանակներում, որևէ կարգավիճակ չունեմ. Արթուր Վանեցյան

ԱԱԾ կանչվել էի մի անհեթեթ գործի շրջանակներում, որևէ կարգավիճակ չունեմ: Նյութերի նախապատրաստման շրջանակներում հրավիրվել եմ բացատրություն տալու համար, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ուզում եմ նշել, որ որևէ պարտավորություն չունեի գալու, բայց հարգելով ինստիտուտը՝ այցելել եմ և հրաժարվել եմ բացատրություն ներկայացնել: Իրականում ոչնչի մասին է այս գործը: Հերթական շինծու և քաղաքական նպատակներ հետապնդող գործն է: Վերջին ութ ամիսների ընթացքում իշխանությունները փորձում են իմ նկատմամբ իրականացնել որևէ քրեական հետապնդում՝ նպատակ ունենալով կասեցնել իմ քաղաքական ակտիվ գործունեությունը», – ասաց Վանեցյանը: