Home Հասարակություն «Elbit Hermes 900» թանկարժեք ԱԹՍ-ն խոցվել է Հայաստանում արդիականացված «Оса» համակարգով. Արծրուն...

«Elbit Hermes 900» թանկարժեք ԱԹՍ-ն խոցվել է Հայաստանում արդիականացված «Оса» համակարգով. Արծրուն Հովհաննիսյան

Հաստատում ենք, որ «Elbit Hermes 900» թանկարժեք անօդաչու թռչող սարքը խոցվել է հայկական ստորաբաժանումների կողմից, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

«Այո՛, «Оса» զենիթահրթիռային համակարգն է, որը տեղում է արդիականացվում։ Մեր ռազմարդյունաբերական համալիրն, ըստ էության, մի քանի տարի առաջ արդեն յուրացրել է «Оса»-ի արդիականացման տեխնոլոգիան։ Ապրիլյան պատերազմի ժամանակ, դրանից առաջ, դրանից հետո, ադրբեջանական անօդաչուների խոցման լավագույն գործիքը, կարելի է ասել, «Оса» համալիրներն են», – ասաց Արծրուն Հովհաննիսյանը։