Home Հասարակություն Եթե հրադադարի պայմանավորվածություն լինի, այդ մասին կհայտարարենք մենք կամ ԱԳՆ-ն. Արծրուն Հովհաննիսյան

Եթե հրադադարի պայմանավորվածություն լինի, այդ մասին կհայտարարենք մենք կամ ԱԳՆ-ն. Արծրուն Հովհաննիսյան

Ես հստակ տեղեկություններ չունեմ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածության մասին, բայց լինում է այդպես, որ գիշերն ակտիվությունն իջնում է: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Եթե այս մասով նորություն լինի, անպայման կամ մենք կհայտարարենք, կամ գուցե ԱԳՆ-ն հայտարարի»,-ասաց նա:

Անդրադառնալով իսրայելական արտադրության ԱԹՍ խոցելուն, նա ընդգծեց. «Hermes 900 ԱԹՍ-ն թանկարժեք, բարձր տեխնոլոգիական սարք է եւ ինչպես հայտնի իսրայելցի բլոգերներից մեկն էր նշել, այն թռչող ուղեղային կենտրոն է: Այո, ՕՍԱ-ԱԿՄ համալիրն է, որը տեղում արդիականացվում է: Մեր ռազմաարդյունաբերական համալիրը, ըստ էության, մի քանի տարի առաջ արդեն յուրացրել է ՕՍԱ-ԱԿՄ մոդեռնիզացիայի տեխնոլոգիաները: վերջին տարիներին, ապրիլյանի ժամանակ, դրանից առաջ, ադրբեջանական տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի խոցման լավագույն գործիքը, կարելի է ասել, մեզ մոտ այս պահին այդ համալիրներն են»: