Home Հասարակություն Ադրբեջանի ԶՈՒ-ն իր սպառազինությունում եղած ողջ զինանոցը գրեթե կիրառել է. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն իր սպառազինությունում եղած ողջ զինանոցը գրեթե կիրառել է. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի Զինված ուժերը, այդ թվում սահմանապահ ծառայությունը, թե 3-րդ բանակային կորպուսում իրենց սպառազինությունում եղած ողջ զինանոցը գրեթե  կիրառվել է, բացառությամբ մի քանի միջոցների: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Դրանք են մասնավորապես, բլոր տրամաչափի հրաձգային զենքերը՝ գնդացիրներ, ականանետեր, նռնականետեր եւ այլն, տանկեր, հրետանային միջոցներ, ընդհուպ մինչեւ 122 մմ եւ չի բացավում՝ ավելի մեծ  տրամաչափի: Հարվածային դրոններից եթե չեմ սխալվում առաջին անգամ ենք տեսնում իսրայելական Սքայ Սթրայքեր» տեսակըՀավանաբար, սա նոր համալրված տեսակ է:

Մեր հակաօդային պաշտպանությունը մոտավոր 10 ԱԹՍ է խոցել: Դրանց մեջ մտնում են ինչպես սովորական, հետախուզական մարտավարական խնդիր  կատարող ԱԹՍ-ները, այնպես էլ հարվածային ԱԹՍ-ներն ու նոր նշածս թանկարժեք Hermes 900 ԱԹՍ-ն»,-ասաց նա: