Home Քաղաքականություն 2008–ից ի վեր սա ամենամեծ անմիջական բախումն է hայ-ադրբեջանական սահմանին. Սեյրան Օհանյան

2008–ից ի վեր սա ամենամեծ անմիջական բախումն է hայ-ադրբեջանական սահմանին. Սեյրան Օհանյան

Հայաստանի  հյուսիսարևելյան սահմանի՝ Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները 2008–ից ի վեր ամենամեծ անմիջական ռազմական բախումն է հայ–ադրբեջանական սահմանին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ նկարագրելով հուլիսի 12–ին սկսված ռազմական գործողությունների ուժգնությունը։

«Սա 2008–ից ի վեր ամենամեծ անմիջական բախումն է, իսկ հրետանային խոցման տեսանկյունից դեռ 2016–ի ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Արցախում, հրետակոծություններ են եղել նաև Հայաստանի հետ սահմանին։ Այս ժամանակահատվածում Տավուշի հետ սահմանի ողջ երկայնքով շատ ավելի մեծ քանակի արկեր են բաց թողնվել, քան այս օրերի հրետակոծության ժամանակ»,– ասաց Սեյրան Օհանյանը։

Անդրադառնալով ՀՀ զինված ուժերի կողմից Ադրբեջանի ԶՈՒ–ին պատկանող իսրայելական արտադրության «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքի խոցմանը, Օհանյանը հայտնեց, որ այդ անօդաչուն իր չափերով 5-6 անգամ գերազանցում է սովորական հարվածային անօդաչուներին։ Օհանյանը նաև տեղեկացրեց, որ ՀՀ զինված ուժերը հակառակորդի ԱԹՍ–ն խոցել են դյուրակիր զենիթահրթիռային համալիրի և հրաձգային զենքի կենտրոնացված կրակի միջոցով։