Home Տնտեսություն Դոլարի փոխարժեքը նվազում է. Եվրոն թանկացել է

Դոլարի փոխարժեքը նվազում է. Եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 14-ին, կազմել է 485.62 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.92 դամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 551.66 դրամ (աճել է 0.95 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 607.90 դրամ (նվազել է 5.34 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.82 դրամ (նվազել է 0.04 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 298.13 դրամ, ոսկի՝ 28,220.58 դրամ, պլատին՝ 13,193.02 դրամ: