Home Միջազգային Վրաստանում Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է 100 դոլարանոց թղթադրամներ կեղծելու համար

Վրաստանում Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է 100 դոլարանոց թղթադրամներ կեղծելու համար

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը տեղեկացրել է, որ օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Թբիլիսիում կեղծ թղթադրամների վաճառքով զբաղվող Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում է  netgazeti.ge կայքը:

Քննությունը պարզել է, որ մեղադրյալը Թբիլիսիում 21 հատ 100 դոլարանոց թղթադրամներ է վաճառել, գումարը ամբողջովին վերադարձվել է:

«Վերադարձված գումարը կազմել է 2100 դոլար»,-տեղեկացրել են նախարարությունից:
Գործը քննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 212 հոդված առաջին մասով, որը ենթադրում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով: