Home Հասարակություն Ռումբի տեղադրման կեղծ ահազանգի փաստի առթիվ ոստիկանություն է հրավիրվել Մանվել Գրիգորյանի փաստաբանը․...

Ռումբի տեղադրման կեղծ ահազանգի փաստի առթիվ ոստիկանություն է հրավիրվել Մանվել Գրիգորյանի փաստաբանը․ Shamshyan.com

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում ահաբեկչության մասին սուտ ահազանգ տալու փաստով նյութեր են նախապատրաստվում։ Shamshyan.com-ի տվյալներով՝ ռումբի մասին ահազանգը ստացվել է նշված շենքում գործող ընկերություններից մեկի սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի անունից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ պարզվել է, որ կեղծ հաղորդագրությունը ստացվել է փաստաբանի անունից։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզելու համար՝ ով է փաստաբանի անունից կեղծ հաղորդագրություն ուղարկել։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին, ժամը 18։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «Աջարաբեթ․էյեմ» բուքմեյքերական գլխավոր գրասենյակում ռումբ է տեղադրված։