Home Հասարակություն 28 հազար դոլար արժողությամբ ջինս եւ D&G-ի 280 հազար եվրոյանոց բալախոն. Կիրկորովը...

28 հազար դոլար արժողությամբ ջինս եւ D&G-ի 280 հազար եվրոյանոց բալախոն. Կիրկորովը երկրպագուներին ներկայացրել է իր զգեստապահարանը

Ֆիլիպ Կիրկորովը հետաքրքրասեր երկրպագուներին թույլ է տվել մտնել իր համար «ամենասուրբ» վայրը՝ հանդերձարան՝ ցուցադրելով բրենդային հագուստի հարուստ հավաքածուն: Ավելի ճիշտ, դա պարզապես հանդերձարան չէ, այլ մի քանի սենյակ, որտեղ հագտուկ պատրաստված կախիչներ են, պահարաններ եւ դարակներ։ Իսկ Ֆիլիպի անձնական ոճաբան Արսեն Հայրապետովը տեսակավորում է իրերը, օգնում է դրանք պահել կարգով եւ լուքեր է ընտրում արտիստի համար։ «Մենք ունենք աքսեսուարների առանձին սենյակ», – ժպիտով նշել է Արսենը:

Ռուսական շոու բիզնեսի թագավորը չի թաքցնում, որ նորաձեւության անուղղելի հետեւորդ է ու շոփինգամոլ․ նա ոչ միայն համաշխարհային էլիտար բրենդների հագուստների երջանիկ սեփականատեր է, այլեւ բացառիկ հագուստի, որը նրա համար ստեղծել են լավագույն դիզայներները: Ինչու՞ չէ։ Կարող է իրեն թույլ տալ։

Տան զգեստապահարանում կա սենյակ, որը Կիրկորովն անվանում է ցացոչնայա։ Այստեղ կատարյալ կարգով տեղադրված են կատարողի զարդերը, ակնոցները, թագերը եւ այլ գլխազարդեր։ Կիրկորովը ցույց է տվել փետրովոր ջինսեր, որոնք կարվել են թռչող կենդանիների պատկերներով։ «Մոտ 2 մլն ռուբլի (28 հազար դոլար-խմբ.) արժեին։ Ես հիմա ճգնաժամի հետ կապված նման թանկ իրեր այլեւս չի գնել… Նույնիսկ կես գնով հազիվ թե գնեմ», – TikTok-ում ուղիղ եթերի ժամանակ տխուր շունչ է քաշել կատարողը։

Ֆիլիպը ցուցադրել է իր հավաքածուի ամենաթանկ իրը՝ Dolce & Gabbana–ի բալախոնը, որը զարդարված է աստվածաշնչյան սյուժեներով: Բանն այն է, որ նա հատուկ առիթ է ունեցել եւ դրանով նկարահանվել է «Романы» երգի իր տեսահոլովակում, որում նկարահանվել է Եկատերինա Վառնավան: Նա նշել է, որ բացառիկ հանդերձանքն արժեր 280 հազար եվրո (ավելի քան 21 մլն ռուբլի):

Սակայն համաճարակի պատճառով երգչի ախորժակը նկատելիորեն նվազել է։ Նա վստահեցրել է, որ սկսել է ավելի զգուշավոր վերաբերվել շոփինգին։ «Սկսում ես գնահատել փողն ու ժամանակը», – հայտարարել է երաժիշտը։

Արտիստը ցանկանում է վաճառել իր հավաքածուի մի մասը եւ ստացված գումարը ծախսել կարանտինի պատճառով դժվարին կացության մեջ հայտնված թոշակառուներին օգնելու համար: Նա նշել է, որ բոլոր իրերն իդեալական վիճակում են։ Ավելին, շատերը պիտակներով են, քանի որ նա պարզապես չի հասցրել դրանք կրել։

Ուղիղ եթերի ժամանակ Կիրկորովը որոշել է տաբատը փոխել կիսատաբատներով։ Երբ օգնականներն առաջարկել են իմպրովիզացված գովազդային դադար կազմակերպել, որպեսզի չխանգարեն արտիստին, վերջինս բողոքարկել է։ «Ինչու՞, ես թաքցնելու ոչինչ չունեմ, ես գեղեցիկ բարակ ոտքեր ունեմ», – ասել է Կիրկորովը: