Home Քաղաքականություն Պետք է հասկանաք, որ Հանրապետությունը ունի մեկ խնդիր և այդ խնդիրը Նիկոլ...

Պետք է հասկանաք, որ Հանրապետությունը ունի մեկ խնդիր և այդ խնդիրը Նիկոլ Փաշինյանն է. Տիգրան Վարդանյան

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Եկեք մի բան արձանագրենք, որ Mikayel Minasyan-ը փաստերի հիման վրա տեղեկություններ է տրամադրում ՀՀ յուրաքանչյու քաղաքացուն: Այդ տեղեկությունը ընդամենը տրվում է նրա համար, որպեսզի բացեք ձեր աչքերը, որպեսզի չխեղդվեք այս ստի մեջ, որը տարիներ շարունակ լցրել են ձեր գլխում: Դուք, վերջապես պետք է հասկանաք, որ պետական շահը վեր է ամեն ինչից: Պետք է հասկանաք, որ մենք գործ ունենք մի սրիկայի հետ, որը թիվ մեկ վտանգն է ՀՀ և ԱՀ անվտանգության համար:
Պետք է հասկանաք, որ Covid-ի ավարտից հետո, Հայաստանը հայտնվելու է միջազգային այնպիսի սկանդալների կիզակետում՝ ծխախոտ, ադամանդ, զենք և Աստված գիտի, թե մենք էլ ի՞նչ կիմանանք, որից դուրս գալը գրեթե անհնարին է լինելու:

Պետք է հասկանաք, որ Հանրապետությունը ունի մեկ խնդիր և այդ խնդիրը Նիկոլ Փաշինյանն է: