Home Հասարակություն «Նա չէր կարողանում անգամ գլուխը բարձրացնել». Մեգան Ֆոքսը հեռացել է անկողնում գամված...

«Նա չէր կարողանում անգամ գլուխը բարձրացնել». Մեգան Ֆոքսը հեռացել է անկողնում գամված ամուսնուց

Մեգան Ֆոքսը բաժանվել է ամուսնուց՝ Բրայան Օսթին Գրինից, եւ սա առաջին անգամը չէ: Ինչպես հայտնում է Page Six-ը՝ վկայակոչելով զույգին մոտ կանգնած աղբյուրին, դեռ 2015 թվականին «Տրանսֆորմերների» աստղը հեռացել էր Բրայանից, երբ նա լուրջ հիվանդ էր։ Դերասանը, որն առավել հայտնի է «Բեվերլի Հիլզ 90210» սերիալից, գամված է եղել անկողնուն եւ գրեթե չի կարողացել շարժվել։

Տղամարդը հիվանդացել է գլխուղեղի ծանր, անհաղթահարելի հիվանդությամբ՝ ինսուլտանման ախտանշաններով։ Անկողնում նա անցկացրել է ավելի քան կես տարի։

«Նա հազիվ էր կարողանում գլուխը բարձրացնել», — հայտնել է աղբյուրը։

Մինչդեռ կինը գնացել էր «Նինձյա կրիա»-ի սիքվելի նկարահանումներին։ Հոլիվուդ վերադառնալուց հետո նա ամուսնալուծվել է հիվանդ ամուսնուց։

Սակայն հետագայում նրանք հաշտվել են։ Աղբյուրը պնդում է, որ Գրինն աշխատել է «ոչ միայն առողջության վերականգնման, այլեւ ընտանիքի պահպանման վրա»: Զույգն անգամ ունեցել է  երրորդ երեխային։ Սակայն մի քանի տարի անց Մեգանը, այնուամենայնիվ, թողեց ամուսնուն:

Վերջերս Գրինը հաղորդել է, որ Ֆոքսի հետ «զարմանալի հարաբերություններ» է ունեցել: Հիվանդության մասին նա ասել է, որ դա իր կյանքի ամենավատ ժամանակն էր (այդ կապակցությամբ չհիշատակելով Մեգանին): Դերասանը նախկին կնոջ վրա ցեխ չի շպրտել, միայն ասել է, որ Ֆոքսն իրեն առաջարկել է բաժանվել, երբ վերադարձել է արտասահմանյան նկարահանումներից: Կինը խոստովանել է, որ ցանկանում է մենակ լինել։ «Ինքս ինձ ավելի շատ եմ դուր գալիս, երբ ես ազատ եմ», — հայտարարել է դերասանուհին: