Home Հասարակություն Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Toyota-ով բախվել է գազատար խողովակին, գլխիվայր շրջվելով՝ հայտնվել...

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Toyota-ով բախվել է գազատար խողովակին, գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում. կա վիրավոր

Մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 02:00-ի սահմաններում Հացիկ գյուղի բնակիչ, 53-ամյա Հովհաննես Հ.-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Երևան ավտոճանապարհի «Մեծամոր» բժշկական կենտրոնի տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդ Հովհաննես Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 02:00-ի սահմաններում Հացիկ գյուղի բնակիչ, 53-ամյա Հովհաննես Հ.-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Երևան ավտոճանապարհի «Մեծամոր» բժշկական կենտրոնի տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդ Հովհաննես Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։