Home Միջազգային Իսպանիան հայտնել է կորոնավիրուսի առաջին «ներմուծված» դեպքի մասին

Իսպանիան հայտնել է կորոնավիրուսի առաջին «ներմուծված» դեպքի մասին

Իսպանիան հայտնել է կորոնավիրուսի առաջին «ներմուծված» դեպքի մասին: Միացյալ Նահանգներից Վալենսիա ժամանած երկու անձի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Սա կարող է առաջին դրսից բերված դեպքը լինել Իսպանիայում՝ մարտին երկրում սահմանափակող միջոցառումների ներդրումից հետո, փոխանցում է Reuters-ը:

Ներմուծված դեպքերը գրեթե անհետացել էին այն բանից հետո, երբ մարտի 14-ին Իսպանիան փակել էր իր սահմանները եւ խիստ կարատին էր հայտարարել, սակայն իշխանություններն ուշադիր հետեւելու են ցանկացած բռնկումներին, երբ երկիրը կրկին բացվի հուլիսին:

Առողջապահական հարցերով տարածաշրջանային խորհրդական Անա Բարսելոն ասել է, որ տուրիստները, հավանաբար, պարտադիր երկշաբաթյա կարանտին չեն անցել Իսպանիա ժամանելուց հետո: