Home Միջազգային Ավստրալիայում առյուծները հարձակվել են կենդանաբանական այգու աշխատակցուհու վրա

Ավստրալիայում առյուծները հարձակվել են կենդանաբանական այգու աշխատակցուհու վրա

Ավստրալիայում առյուծները հարձակվել են կենդանաբանական այգու աշխատակցուհու վրա, հաղորդում է AP-ը:

35-ամյա կինը գլխի եւ պարանոց լուրջ վնասվածք է ստացել: Նրան տեղափոխել են Սիդնեյի հիվանդանոց, վիճակը ծայրահեղ ծանր է:

Կենդանաբանական այգին փակ է այցելուների համար կորոնավիրուսի պատճառով:

Այժմ առյուծները որեւէ վտանգ չեն ներկայացնում: Կենդանաբանական այգու ներկայացուցիչների խոսքով՝ դեռ վաղ է ասել՝ արդյոք առյուծները կսպանվեն հարձակման պատճառով: