Home Միջազգային Առանցքային տնտեսական ցուցանիշները կարող են աղավաղվել կորոնավիրուսի համավարակի արդյունքում. ԱՄՀ

Առանցքային տնտեսական ցուցանիշները կարող են աղավաղվել կորոնավիրուսի համավարակի արդյունքում. ԱՄՀ

Առանցքային տնտեսական ցուցանիշները կարող են աղավաղվել կորոնավիրուսի համավարակի պատճառով, նախազգուշացնում է ԱՄՀ-ն:

«Ճշգրիտ եւ ժամանակին արված տնտեսական տվյալները շատ կարեւոր են քաղաքական որոշումներ կայացնելու համար, հատկապես՝ ճգնաժամի ժամանակ: Բայց COVID-19-ի համավարակը խաթարել է շատ կարեւոր վիճակագրական տվյալների արտադրությունը»,- նշվում է ԱՄՀ-ի հայտարարության մեջ:

«Առանց հուսալի տվյալների քաղաքական գործիչները չեն կարող գնահատել, թե որքան վնաս է համավարակը հասցնում մարդկանց եւ տնտեսությանը, եւ չեն կարող պատշաճ կերպով հետեւել վերականգնմանը»:

Հայտարարություն արվել է այն ժամանակ, երբ շատ երկրներ տվյաներ են հրապարակում ՀՆԱ-ի մասին ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների ընթացքում: ԱՄՆ-ում՝ աշխարհի ամենամեծ տնտեսությունում, Սպիտակ տունը եւ Կոնգրեսն ՀՆԱ-ի տվյալներն օգտագործում են ծախսերը եւ հարկային քաղաքականությունը պլանավորելու համար: Դաշնային պահուստը եւս ՀՆԱ-ի ցուցանիշները հաշվի է առնում դրամավարկային քաղաքականության որոշման ժամանակ:

«Գործարար մարդիկ այս վիճակագրությունն օգտագործում են աշխատատեղերի, ընդլայնման, ներդրումների եւ այլնի վերաբերյալ որոշումներ կայացնելիս»:

ԱՄՀ-ն նշել է, որ համավարակի ժամանակ հուսալի եւ ժամանակին արված տնտեսական վիճակագրություն ձեռք բերելու կարեւորագույն խոչընդոտներից մեկն այն սահմանափակումներն են, որոնք ազգային վիճակագրական գրասենյակների աշխատակիցներին տանն են պահում:

Ըստ ԱՄՀ-ի, սա կարող է հանգեցնել նրան, որ գների եւ արտադրության վերաբերյալ տվյալները, որոնք վճռորոշ են դրամավարկային քաղաքականության եւ հարկային դրդապատճառների վերաբերյալ որոշումների համար, հետաձգվելու կամ գնահատվելու են մասնակի տեղեկատվության հիման վրա:

Ըստ հիմնադրամի՝ շարունակվող համավարակը նաեւ ընդգծում է հաճախակի թարմացվող տվյալների կարեւորությունը, որոնք քաղաքական գործիչներին թույլ են «առավել հիմնավորված որոշումներ» կայացնել: Բազմաթիվ ավանդական պաշտոնական վիճակագրություններ «պարզապես թարմացված չեն՝ այս պահին օգտակար լինելու համար»:

ԱՄՀ-ն հայտարարել է, որ այս խնդիրները հաղթահարելու եղանակներ կան, այդ թվում՝ տեղեկատվության այլընտրանքային աղբյուրների օգտագործման օգնությամբ: