Home Քաղաքականություն Փաստաբանների և նրանց ընտանիքների նկատմամբ հարձակումները, վիրավորանքները ևս այս իշխանության ձեռքբերումն են․...

Փաստաբանների և նրանց ընտանիքների նկատմամբ հարձակումները, վիրավորանքները ևս այս իշխանության ձեռքբերումն են․ Անի Սամսոնյանը՝ Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա կատարված հարձակման մասին

«Հերթական հարձակումն է տեղի ունեցել փաստաբանի ընտանիքի վրա` նրա փաստաբանական գործունեությամբ պայմանավորված:

Փաստաբանների և նրանց ընտանիքների նկատմամբ հարձակումները, վիրավորանքները ևս այս իշխանության ձեռքբերումն են:

Կառավարության 2019 թվականի ծրագրի մեջ ասված էր, որ քայլեր կձեռնարկվեն փաստաբանության ինստիտուտի պաշտպանության համար: Դրանք ոչ միայն չեն ձեռնարկվել, այլև վերջերս մերժվեց նույնիսկ քննարկել փաստաբանի աշխատանքի խոչընդոտման քրեականացման մեր նախագիծը:

Դուք կհարցնեք` ինչու՞:

Որովհետև այս իշխանությանը ձեռնտու է քաղաքականացված իրավական գործընթացներում փաստաբանների նկատմամբ վիրավորանքը, սպառնալիքը, հարձակումը, նրանց նվաստացնելը` այդպիսով վնասելով արդար դատաքննությանը և վստահորդների իրավունքների որակյալ պաշտպանությանը:

Բայց հիշեք, ամեն ինչ ունի բումերանգի էֆեկտ: Այնպես, ինչպես ատելությունն է այսօր վերադառնում ձեզ, այնպես էլ մի օր ձեզանից շատերը կունենան իրավական օգնության կարիք»:

Նշենք, որ ավելի վաղ 168.am-ը տեղեկություն տարածեց այն մասին, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա հարձակում է կատարվել։