Home Միջազգային Ճապոնիայում գլխավոր դատախազը հրաժարական է տվել մաջոնգ խաղալու պատճառով

Ճապոնիայում գլխավոր դատախազը հրաժարական է տվել մաջոնգ խաղալու պատճառով

Ճապոնիայում գլխավոր դատախազը հրաժարական է տվել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում կարանտինի ժամանակ լրագրողների հետ մաջոնգ խաղալու պատճառով։

Խիրոմա Կուրոկավան որոշել է հրաժարական տալ այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում հրապարակումներ են հայտնվել, որ ինքը վերջերս փողով մաջոնգ է խաղացել երեք լրագրողների հետ՝ խախտելով ինչպես կարանտինային սահմանափակումները, այնպես էլ մոլախաղերի մասին օրենքը։

Արդարադատության նախարար Մասակո Մորին այդ որորշման մասին հայտարարել է վարչապետի հետ հանդիպումից հետո՝ Կուրոկավայի վարքագիծն անվանելով «ծայրահեղ անտեղի»։ Նա ասել է, որ դատախազը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Կորոնավիրուսի դեմ ճապոնական սահմանափակումները զգալիորեն ավելի մեղմ են, քան որոշ այլ երկրներինը։ Պաշտոնյաները խնդրել են հանրությանը խուսափել անհարկի զբոսանքներից եւ հավաքներից, հատկապես սահմանափակ տարածքներում։