Home Հասարակություն «Դեպի սուպերմարկետ». Արմինկայի լուսանկարը

«Դեպի սուպերմարկետ». Արմինկայի լուսանկարը

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, կարմիր շրջազգեստ է կրում, որը համադրել է սպիտակ շապիկի հետ։ Արմինկան ցածրակրունկ կոշիկներով է, արձակել է մազերը, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ «Դեպի սուպերմարկետ»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սեւ տաբատ էր կրում, սպիտակ պիջակ։ Արմինկան արձակել էր մազերը, կերպարն ամբողջացրել ոճային ակնոցով։ «Ոչ հեռավոր անցյալում, երբ նորմալ հագնվում էինք»,- հրապարակումը մակագրել էր երգչուհին։