Home Միջազգային Արեւմտյան Թուրքիայում մզկիթների մինարեթներից հնչել է Bella Ciao իտալական երգը

Արեւմտյան Թուրքիայում մզկիթների մինարեթներից հնչել է Bella Ciao իտալական երգը

Արեւմտյան Թուրքիայում մզկիթների մինարեթներից հնչել է իտալական դիմադրության Bella Ciao երգը, ինչը առաջացրել է սոցցանցերի օգտատերերի հիացմունքը։ Դրանից հետո Թուրքիայի բարձրագույն կրոնական մարմնի՝ Կրոնի հարցերով վարչության ղեկավար Ալի Էրբաշը հայտարարել է, թե իշխանությունները հետաքննություն են սկսել օգտատերերի հանդեպ, հայտնում է T24-ը։

«Մենք քրեական բողոք ենք ներկայացրել այդ միջադեպի կապակցությամբ, որը խորապես վիրավորել է բոլոր մահմեդականններին՝ Ռամադան սուրբ ամսում, եւ իշխանությունները հետաքննություն են սկսել նրանց հանդեպ, ովքեր կատարել են այդ սադրիչ ակցիան, կիսվել են տեսանյութով եւ գովաբանել այդ այլանդակ գործողությունը սոցցանցերի իրենց էջերում»,- ասել է Էրբաշը։

Իզմիրի բնակիչները ցնցվել են «աղոթքի անսպասելի կոչից», երբ չորեքշաբթի մի քանի մզկիթների մինարեթներից հնչել է Bella Ciao երգը։