Home Հասարակություն Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Արցախից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Արցախից

Մասնակցում ենք Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը եւ լուսանկարներ հրապարակել Արցախի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի հատուկ նիստից, որի ընթացքում Արայիկ Հարությունյանը երդմամբ ստանձնեց ԱՀ 4-րդ նախագահի պարտականությունները։

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել նաեւ ՀՀ եւ ԱՀ բարձրաստիճան այրերի եւ նրանց տիկինների մասնակցությամբ պաշտոնական ընթրիքից։