Home Տեսանյութեր Իմ կինը, նաեւ իմ բոլոր ընկերները օգնում են ինձ շատ հարցերում. Հայկ...

Իմ կինը, նաեւ իմ բոլոր ընկերները օգնում են ինձ շատ հարցերում. Հայկ Մարության

Ես բամբասանքներին չեմ անդրադառնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Երեւանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանի դիտարկմանը, որ Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Բեգոյանը հայտարարել է, որ քաղաքապետի կինն իրեն  առաջարկել է աշխատանքից հեռանալու դիմում գրել:

Հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերը, որ քաղաքապետի կինը խառնվում է քաղաքապետարանի կադրային քաղաքականությանը, Հայկ Մարությյանը պատասխանեց. «Մենք ունենք շատ մեծ ծրագիրը, որը ԵՄ-ից իմ կինն իր ընկերներով բերել է Երեւան: 5.3 մլն եվրոյի ծրագիր է: Այսինքն ինքը միշտ, նաեւ իմ քաղաքապետ դառնալուց առաջ, հիմա էլ, նաեւ իմ բոլոր ընկերները օգնում են ինձ շատ հարցերում:

Չկա մարդ Հայաստանում եւ Սփյուռքում, որ կարող է խառնվել քաղաքապետարանի կադրային քաղաքականության մեջ: Այդ քաղաքականությունը տանում եմ ես»: