Home Հասարակություն 3 երեխաների մայրը կինը կորցրել է մաքրուհու աշխատանքը. բազմանադամ ընտանիքը ծանր վիճակում...

3 երեխաների մայրը կինը կորցրել է մաքրուհու աշխատանքը. բազմանադամ ընտանիքը ծանր վիճակում է հայտնվել ( ֆոտո)

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում բնակվող 33-ամյա Թեհմինե Գեւորգյանի ընտանիքը երկրում արտակարգ դրությունից հետո դժվարին կացության մեջ է հայտնվել:

3 անչափահաս  երեխաների մայրը, ով մինչեւ այս մաքրուհի էր աշխատում, ասում է` հիմա նույնիսկ այդ աշխատանքից է զրկվել եւ մնացել են ամուսնու, սկեսրայրի հաշմանդամության 26 հազարական  դրամ թոշակների եւ 37 հազար դրամ նպաստի հույսին:

«Սկեսրայրիս ոտքն անդամահատված է, առաջին կարգի հաշմանդամ է, նաեւ էպիլեպտիկ նոպաներ է ունենում, ամուսինս էլ չի աշխատում, քանի որ վիրահատված է, 3-րդ կարգի հաշմանդամ է, երեխաներս էլ դպրոցահասակ են ու հիմա շատ ծանր դրության մեջ ենք հայտնվել»,- պատմեց նա` նշելով, որ սկեսուրը  նույնպես վատառողջ է, սրտի հետ կապված խնդիր ունի:

Երիտասարդ կինը նշեց, որ սեփական տանն են ապրում, որը չեն կարողանում վերանորոգել. «Տան պայմանները վատն են, բետոնե հատակի վրա ենք ապրում, լոգարան չունենք, որ երեխաները նորմալ կարողանան լողանալ»:

Թեհմինեն հավելեց, որ իրենց ինչով էլ օգնեն բարի մարդիկ, իրենք  շատ շնորհակալ կլինեն:

Թեհմինեի Գեւորգյանի հետ կարող եք  կապվել հետեւյալ հեռախոսահամարով` 093143273: