Home Քաղաքականություն Factor.am: «Իմ քայլից» Աննա Կարապետյանը կողմ չի քվեարկել զանգերը վերահսկող նախագծին

Factor.am: «Իմ քայլից» Աննա Կարապետյանը կողմ չի քվեարկել զանգերը վերահսկող նախագծին

Քիչ առաջ Ազգային ժողովն արտահերթ նիստում 69 կողմ, 1 ձեռնպահ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: Սա այն խնդրահարույց նախագիծն է, որով նախատեսվում է վերահսկել քաղաքացիների զանգերը և տեղաշարժը։ Նախագծին կողմ էր միայն իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը։

Factor.am-ը, սակայն, անհատական քվեարկության ցանկից տեղեկացավ, որ խմբակցության պատգամավորներից Աննա Կարապետյանը նախագծին ձեռնպահ է քվեարկել։