Home Միջազգային Իրանում կորոնավիրուսով վարակվածներին պարտավորեցրել են ինքնամեկուսանալ (РИА Новости)

Իրանում կորոնավիրուսով վարակվածներին պարտավորեցրել են ինքնամեկուսանալ (РИА Новости)

Կորոնավիրուսով մարդիկ պետք է ինքնամեկուսանան, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ խոսելով երկրում կորոնավիրուսների դեմ պայքարի շտաբի որոշումների մասին:

«Եթե մարդը հասկանում է, որ իր թեստը դրական է, այսինքն՝ վերջապես պարզ է դարձել, որ նա հիվանդ է, վարակվել է այս վիրուսով, ապա նա պետք է կարանտինային ռեժիմի անցնի: Եթե իրեն վատ է զգում, բնականաբար, գնում է հիվանդանոց: Եթե իրեն նորմալ է զգում, ապա ինքն իրեն կարանտինացնում է», – ասել էՌոհանին՝ IRINN-ի եթերում:

Այս պահին Իրանում կորոնավիրուսով վարակված է ավելի քան 41 հազար մարդ, մահացել է 2757-ը:

Ապաքինվել է մոտ 14 հազար մարդ