Home Քաղաքականություն Իշխանությունն այսօր շատ ցցուն կերպով ցույց տվեց , որ խորապես թքած ունի...

Իշխանությունն այսօր շատ ցցուն կերպով ցույց տվեց , որ խորապես թքած ունի թե՛ պառլամենտարիզմի գաղափարի, թե՛ խորհրդարանական կառավարման երկիր ունենալու գաղափարի վրա

Թքած ունենալու նուրբ արվեստը…

Իշխանությունն այսօր շատ ցցուն կերպով ցույց տվեց , որ խորապես թքած ունի թե՛ պառլամենտարիզմի գաղափարի, թե՛ խորհրդարանական կառավարման երկիր ունենալու գաղափարի վրա: Այլ կերպ չեմ կարող բնորոշել այսօր խորհրդարանում ծավալված իրադարձությունները: Աղմկահարույց օրինագծի քվեարկության տապալումից հետո գործադիրը որոշում է կայացնում արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ, որի մասին խորհրդարանական ընդդիմությունը տեղեկացվում է նիստի մեկնարկին գրեթե զուգահեռ: Եթե ի սկզբանե իշխանությունների համար կյանքի ու մահվան հարց էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու վերաբերյալ նախագծի անցկացումը, թո՛ղ բարի լինեին և ապահովեին իշխանական «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորի ներկայությունը , ոչ թե հետո «Сам себе режиссер»-ի սկզբունքով արտահերթ նիստ հրավիրեին, անցկացնեին ցանկալի օրինագծերն ու խորհրդարանական ամբիոնից հոխորտային, թե ընդդիմությունը չի մասնակցում քննարկմանը: Այո՛, գլխավոր քաղաքական ինստիտուտի նկատմամբ նման քամահրական վերաբերմունքի դեպքում մենք չենք պատրաստվում մաս դառնալ այս շոուին: Հասկանում ենք, որ երկրում արտակարգ դրություն է, և այս դեպքում իշխանությունը պետք է դրսևորի արտակարգ գիտելիքներ և ունակություններ վիճակը շտկելու համար, ոչ թե առաջնորդվի արտակարգ ամենաթողության սինդրոմով և հանդես գա ցանկացած գնով ուզածին հասնելու երեխայական գործելաոճով:

https://m.facebook.com/iveta.tonoyan/posts/3002895569749607