Home Միջազգային Դուբայը ֆինանսական աջակցություն կտրամադրի Emirates ավիաընկերությանը. Reuters

Դուբայը ֆինանսական աջակցություն կտրամադրի Emirates ավիաընկերությանը. Reuters

Դուբայը ֆինանսական աջակցություն կտրամադրի աշխարհի խոշորագույն ավիափոխադրողներից մեկին` Emirates-ին, հայտարարել է Դուբայի էմիրության թագաժառանգ արքայազն Համդան իբն Մոհամմադ ալ-Մաքթումը, հայտնում է Reuters-ը:

«Մեր ազգային ավիափոխադրող Emirates-ը Դուբայը որպես ճանապարհորդությունների գլոբալ կենտրոն է դիրքավորել եւ մեծ ռազմավարական արժեք ունի` որպես Դուբայի տնտեսության եւ ԱՄԷ-ի ընդլայնված տնտեսության կարեւոր հիմնասյուներից մեկը»,- ասել է թագաժառանգը Twitter-ում հրապարակված իր հայտարարության մեջ:

Նշվում է, որ մի շարք երկներ արդեն իսկ օգնություն են առաջարկել ավիաընկերությանը: Մասնավորապես, ԱՄՆ-ն 58 միլիարդ դոլարի չափով ֆինանսական աջակցություն է առաջարկել:

Emirates ավիաընկերությունն այս ամիս զգալիորեն կրճատել է ուղեւորատար թռիչքները եւ կրկնակի անգամ իջեցրել է իր աշխատակիցների աշխատավարձերը` կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքների պատճառով:

Ներկայումս ավիաընկերությունը հիմնականում տարանցիկ միջազգային թռիչքներ է իրականացնում: