Home Միջազգային Աֆրիկայում կորոնավիրուսով վարակման ավելի քան 5000 դեպք է գրանցվել. զոհերի թվով առաջատար...

Աֆրիկայում կորոնավիրուսով վարակման ավելի քան 5000 դեպք է գրանցվել. զոհերի թվով առաջատար է Եգիպտոսը. African Union

Աֆրիկյան մայրցամաքի տարածքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5255 դեպք: Տվյալները ներկայացրել է Աֆրիկյան միության կայքը:

Նշվում է, որ կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել Միության անդամ 55 երկրից 49-ում: Հիվանդության հետևանքով մայրցամաքում մահացել է 172 մարդ, 371-ը բուժվել է:

Վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Հարավաֆրիկյան Հանրապետությունում (1326), Եգիպտոսում (656) և Ալժիրում (582):

Եգիպտոսի առողջապահության նախարարությունը մարտի 30-ին տեղեկացրել է երկրում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 47 նոր դեպքի մասին: Երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը 41 է, սա մահացության ամենաբարձր ցուցանիշն է աֆրիկյան երկրների շրջանում:

Մարտի 20-ի դրությամբ Աֆրիկայում վարակման դեպքեր էին գրանցվել 34 երկրում, վարակվածների թիվը գերազանցում էր 600-ը:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 785 807-ի, որից  37 820-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 165 659 մարդ։