Home Տեսանյութեր Արփինե Հովհաննիսյանը՝ Արցախի ընտրությունների ընթացքի և տեղի ունեցած միջադեպի մասին.Yerevan.Today

Արփինե Հովհաննիսյանը՝ Արցախի ընտրությունների ընթացքի և տեղի ունեցած միջադեպի մասին.Yerevan.Today

Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած համապետական ընտրություններին դիտորդական առաքելություն էր իրականացնում նաև «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ն։

Դիտորդական առաքելության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի և ընտրություններին մասնակցող «Արցախի հեղափոխական կուսակցության» նախագահ Արթուր Օսիպյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել։ Օսիպյանը խոչընդոտել էր դիտորդական աշխատանքներին և ցուցաբերել ոչ պատշաճ վարքագիծ։

Արփինե Հովհաննիսյանը նշում է, որ Արթուր Օսիպյանը դեռ առավոտից տարբեր ընտրատեղամասեր է այցելել և հայտարարել, թե ընտրությունները կեղծվել են։

«5-րդ ալիք» հեռուստաընկերության հետ զրույցում Արփինե Հովհաննիսյանն անդրադառնում է ընտրական գործընթացին և միջադեպին։

Մանրամասն՝ տեսանյութում։