Home Տնտեսություն Դոլարի փոխարժեքն անցավ 498 դրամի սահմանագիծը. Եվրոն թանկացել է շուրջ 4 դրամով

Դոլարի փոխարժեքն անցավ 498 դրամի սահմանագիծը. Եվրոն թանկացել է շուրջ 4 դրամով

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 27-ին, կազմել է 498.43 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.19 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 548.22 դրամ (աճել է 3.89 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 608.88 դրամ (աճել է 16.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.40 դրամ (աճել է 0.05 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  231 դրամ, ոսկի՝  26,197.5 դրամ, պլատին՝  11,890.47 դրամ: